Հոկտեմբերի 14-ին Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի հոգևոր հովիվ Տ․ Բաբկեն քահանա Հայրապետյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի հետ այցելեց 16. 450 երեխա սպասարկող «Արաբկիր» մանկական պոլիկլինիկա և համար 29 մանկապարտեզ: Թե՛ պոլիկնինիկայում, թե՛ մանկապարտեզում տեր հայրը օրհնության կարգ կատարեց և բարեմաղթանքի խոսք ուղղեց ներկաներին: Վարչական շրջանի ղեկավարը և հոգևոր հովիվը հանդիպեցին աշխատակազմի ղեկավարների հետ, ծանոթացան առկա խնդիրներին և լսեցին նրանց առաջարկությունները։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին