Այս տարի հոկտեմբերի 12-ը կրկնակի տոն է համայն աշխարհի հայերի համար: Քաղաքամայր Երևանը դարձավ 2795 տարեկան՝ավելի հասուն ու կանգուն: Մեր քաղաքի ծննդյան տոնին այս անգամ համընկավ նաև Ս. Թարգմանչաց տոնը: Ս. Սահակի և Ս. Մեսրոպի նախաձեռնությամբ է իրականացվել Սուրբ Գրքի թարգմանությունն՝ այդպիսով քրիստոնեությունը հայացնելով ու դարձնելով հայի կենսակերպ: Qahana.am կայքի խմբագրակազմը սիրով շնորհավորում է բոլոր հայերին, երևանցիներին ու երևանաբնակներին գեղեցիկ տոների կապակցությամբ: Թող մեր Երևանը միշտ գունեղ լինի, մարդաշատ, պաշտպանված ու պահպանված՝ զարդարված մաշտոցյան գիր ու տառով: Մեր սիրով, հավատքով ու հոգատարությամբ սատար լինենք մեր Մայր Քաղաքին: Աստված քեզ պահապան, մեր Երևան…