Սբ. Գևորգի տոնին Նորագավիթի Սբ. Գևորգ եկեղեցին միշտ բազմամարդ է լինում: Այս տարի էլ բացառություն չէր: Սբ Պատարագի ավարիտին գյուղապետարանի, տեղի դպրոցի և եկեղեցու ծխական համայնքի անդամների նախաձեռնությամբ տոնախմբություն էր կազմակերպվել: Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի բարձր տնօրինությամբ այդ օրը Թեմի՝ Սբ. Գևորգի անունը կրող չորս եկեղեցիներում Սբ. Պատարագի ավարտին կատարվել է Գևորգների ու Գևորգյանների օրհնություն: Նորագավիթի բնակիչները եկեղեցու այցելուներին հյուրասիրեցին իրենց գյուղի հպարտության առարկա համարվող դեղձի երկու տեսակներով: