Տեր Բաբկենը Արաբկիր վարչական շրջանի խորհրդակցական խորհդի անդամ է

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Տեր Բաբկենը Արաբկիր վարչական շրջանի խորհրդակցական խորհդի անդամ է

Տեր Բաբկենը Արաբկիր վարչական շրջանի խորհրդակցական խորհդի անդամ է

Տեր Բաբկենը Արաբկիր վարչական շրջանի խորհրդակցական խորհդի անդամ էԵրեկ տեղի ունեցավ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին կից նորաստեղծ խորհրդակցական խորհրդի առաջին նիստը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ խորհրդի աշխատանքներին մասնակցում է նաև Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը: Տեր հոր նախաձեռնությամբ խորհուրդն իր աշխատանքը սկսեց աղոթքով: Նիստը նախագահում էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: Նա բացատրեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ բոլոր վարչական շրջանների ղեկավարներին կից ստեղծվում են խորհրդատվական հասարակական նման խորհուրդներ, որոնց նպատակն է հասարակական ոլորտներում ազգաբնակչությանը հուզող հարցերը վեր հանել և դրանց վերաբերող լուծումներ գտնել: Արաբկիր համայնքը առայժմ միակն է, որտեղ վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ խորհրդի կազմում ներգրավված է նաև հոգևոր սպասավոր: Նիստի ընթացքում Տեր Բաբկենին առաջարկվեց ներգրավվել հանձնախմբի բոլոր վեց բնագավառների աշխատանքներում` ապահովելով հոգևոր արժեքների տարածման գործը: Տեր հայրն իր խոսքում նշեց, որ խորհուրդը շուտով իր դրական պտուղները կարձանագրի, մնում է միայն Աստծո օրհնությամբ, հավատքով ու ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվությամբ լծվեն գործի:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան 

  • 2013-10-24
×