Դեկտեմբերի 12-ին, ԱՀԹ-ի երիտասարդական կառույցների համակարգող արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և ԱՀԹ-ի երիտասարդաց կառույցների ատենապետ Տիգրան Հարությունյանը այցելեցին Նորքի տուն-ինտերնատ` ծերանոց: Այստեղ հանդիպեցին տուն-ինտերնատի փոխտնօրեն Կարեն Մարգարյանին, ում տեր Պետրոսը հանձնեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնության գիրը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ամանորյա և Ս. Ծննդյան տոների առիթով ծերերին այցելուլու մանրամասները: Տ. Հայրն ու Տ. Հարութունյանը այցելեցին նաև ինտերնատում վերջերս ամուսանցած Էմմա և Կառլեն Հարությունյաններին: Նրանց հանձնեցին «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթի այն համարը, որտեղ իրենց պսակադրության մասին լուսաբանող նյութն էր հրապարակվել:
Մամլո դիվան