Ս. Հակոբ Մծբնա Հայրապետ

Ս. Հակոբ Մծբնա Հայրապետ

«Հայրապետ սուրբ եւ անբիծ եւ ընտրեալ յորովայնէ. սքանչելագործ վկայ եւ պարծանք ազգի մարդկան… Հովիւ հոգեւոր բանաւոր հօտի. լուսաւորիչ տիեզերաց սիւնլուսոյ կանգնեալ ի մէջ եկեղեցւոյ… Հաստատութիւն հաւատոյ պսակ ի գլուխ եկեղեցւոյ. պայծառ քարոզ տիեզերաց  եւ պարծանք ազգի մարդկան. առ Քրիստոս բարեխոսեա վասն մերքո տօնողացս»: Ամեն: Սբ.Ներսես Շնորհալի (Շարական) Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի  և Մելիտոս եպիսկոպոսիհիշատակության օրն է այսօր տոնախմբում Հայոց Առաքելահաստատ Սուրբեկեղեցին: Սրբացված վկաներ Քրիստոսի, ովքերիրենց աննկուն հավատքով դարձան երկնային խոսքի  պատգամաբերները և հավատքի անշեջ հրովտոգորված ՝ անմահության և հավերժության կենսակիր ճամփորդը դարձան՝ իբրև օրինակ Աստծո սիրասուն ժողովրդի: Ս. Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է, և  բազում հրաշքների շնորհիվ, որ կատարվել են իրձեռքով,  «Սքանչելագործ» անունն է կրել:Վարքագրական աղբյուրների համաձայն՝ Հակոբը պարթևական տոհմից էր և մեր Առաջին Հայրապետ սբ. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Անակ Պարթևի տոհմի բնաջնջումից հետո  դայակները մանուկ Գրիգորինև Հակոբին փախցնում են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվում են քրիստոնեական ոգով և շնչով: Շատ չանցած, մանուկ Հակոբն իրքրոջ՝ Սակդենի հետտեղափոխվում է Պարսկաստան և ապրում արքունիքում: Որոշ ժամանակ անց Հակոբը թողնում է այդ ճոխ կյանքը՝ իրեննվիրելով ճգնակեցության: Գնում է Մծբին՝ հանդիպելուՄարուգե ճգնավորին, ով հռչակված էր իր սրբակենցաղությամբ, հոգետեսությամբ և մարգարեական շնորհով: Միաբանվելով՝երկունվիրյալներըլծվում են փրկչական գործին, և քիչ անց տարածվում է նրանց սրբության համբավը: Մարուգեից լսելով շատերի՝Ս. Գրքի և Նոյյան տապանի գոյության վերաբերյալ թերահավատության մասին՝որոշում է բարձրանալ Արարատ լեռը՝ տապանը տեսնելու և նրանից մի մաս բերելու համար: Սրբի անկոտրում կամքինհակառակ՝ չիհաջողվում հասնել լեռան գագաթը, և երկար տանջվելուց հետո՝նիրհում է: Երազում հրեշտակն այցելում է նրան և տապանից մի մասունք է դնում սրբի գլխատակին: Ըստ ավանդության՝ սբ. Հակոբի պառկած տեղից մի սառնորակ աղբյուր է բխում, որը հայտնի է դառնումիր բուժիչ և հրաշագործ հատկություններով, իսկհետագայում աղբյուրի կողքինսրբի անունով կառուցվում է եկեղեցի: Ի ուրախություն և ի պարծանք ամենքիս՝ Նոյյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը՝ սբ. Հակոբը մասնակցել է 325թ. Նիկիայի Տիեզերաժողովին: Մեծն Կոստանդիանոս կայսրը խորին ակնածանքով է վերաբերվել սբ. Հակոբին և մի առիթով ասել է.«Երեքսյուներ կան երկնքի և երկրիմիջև. Անտոնը՝ Եգիպտոսում, Սեղբեստրոսը՝ մեզ մոտ, և Սուրբ Հակոբը՝ Մծբնիի մեջ»: Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնում է, որ Հակոբն էլինելու աթոռի արժանի հետնորդը, և նրան էլ ընտրում են եպիսկոպոս: Երկար տարիներ իրհոտըհովվելուցհետոսբ. Հակոբ Մծբնա հայրապետն իրմահկանացուն կնքումէ 350թ.: Մելիտոս եպիսկոպոսըծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում և 358 թ.եղել է Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը: 360թ. գահակալել է Անտիոքի աթոռին: Իր կյանքի ընթացքում պայքար է մղել արիոսականների դեմ: Նախագահել է 381թ. Կ. Պոլսի երկրորդ Տիեզերաժողովին:Մահացել է ժողովի ավարտից առաջ: Ս. Հակոբ Մծբնա Հայրապետ, Մարուգե ճգնավոր  և Մելիտոս եպիսկոպոս՝  սիրված սրբեր, Հաղթանակած եկեղեցու արժանավոր զավակներ, Մարտնչող եկեղեցու բարեխոսներ, հայցեք առ Աստված և բարեխոսեք, բարի պատերազմում ազգովիհաղթող դուրս գալու  և երկնային արքայությանն արժանանալու համար:

Պատրաստեց Մարիամ Կարապետյանը:

  • 2013-12-13
×