Երեկ՝ հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Արարատյան Հյարապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ընդունելություն էր կազմակերպել ԱՀԹ-ի եկեղեցասեր երիտասարդաց միությունների համար: Այս միջոցառման ժամանակ առաջին անգամ ելույթ ունեցավ «Արարատ» երգչախումբը: Հանդիպման ժամանակ, իրենց երգերով և պարերով, ներկայացան բոլոր միությունները, խաղի միջոցով տեղի ունեցավ նվերների փոխանակում և մրցանակաբաշխություն: Առաքելական մեր ընտանիքում մթնոլորտը ջերմ էր և անկեղծ: