Շնորհավորանք

Շնորհավորանք

«Փա՛ռք Աստծուն՝ բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՛ւնեւ հաճութի՛ւն՝ մարդկանց մէջ»: ՂՈՒԿԱՍ Բ 14 Սիրելի՛ հավատավոր զավակներ,Ահա կրկին, կամոքն Աստծո, մոտեցանք նոր տարեմուտի: Անսահման հույսով և բերկրալից սրտով ընդառաջ գնանք եկող տարվան, աներկբա հավատքով ուղղորդվենք Բեթղեհեմյան աստղի լույսով և վայելենք այն երկնառաք օրհնություններն ու բարօրությունները, որ պիտի բաշխվեն մեզ՝ ի գնահատում մեր հավատքի և հավատարմության: Թող Քրիստոսի Հայտնության լույսն ու աստվածային բարիքներն առատապես հորդան մեր օջախներից ներս՝ ամենուր ցանելով բարեբերություն և սեր:Երկնային Տիրոջ Բարեխնամ Աջը թող հովանի լինի ձեզ՝ պարգևելով արևշատ օրեր, խաղաղություն և անսահման երջանիկ պահեր:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:Ջերմագին սիրով և օրհնությամբ՝ ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

  • 2014-01-01
×