Դեկտեմբերի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմական երիտասարդական հոգևոր խորհուրդը՝ եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամներով, և «Շողակն Արարատյան» թերթի գլխավոր խմբագիր Հասմիկ Եղիազարյանը՝ առաջնորդությամբ արժանապատիվ Տեր Պետրոս ավգ. քահանա Մալյանի, այցելեցին Երևանի Նորքի 2-րդ մանկատուն՝ շնորհավորելու մանկատան սաներին Նոր Տարվա և Սբ. Ծնունդի առիթով: Միջոցառմանը մասնակցում էր Նորքի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Զաքարիա քհն. Ավետիսյանը: Սրբազան Հայրը քաղցր նվերներ և հաճելի անակնկալներ էր պատրաստել փոքրիկների համար: Մանկատան սաներն էլ իրենց անակնկալները՝ երգերի ու ոտանավորների տեսքով նվիրեցին հյուրերին: Երիտասարդների հետ երեխաներին հյուր էին եկել հեքիաթի հերոսներ, Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան