Դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ այս տարվա վերջին Հսկման ժամերգությունը: Ինչպես միշտ Հսկման ժամերգությունը կատարեց Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: Քարոզի նյութն էր. «Այրի կնոջ լուման» (Մարկոս. 12.41-44): Հսկման ժամերգության ժամանակ հոգևոր երգերով մասնակցություն ունեցավ ԱՀԹ-ի «Մանկունք» երգչախումբը: Այս անգամ Տեր Հոր կողմից անակնկալների արժանացան երգչախմբի փոքրիկ անդամները: Արժանապատիվ Տեր Հայրը ամանորի նվերներ էր պատրաստել «Մանկունք» երգչախմբին: Հսկման ժամերգության ավարտին Տեր Հայրը ամփոփեց անցնող տարին, ներկայացրեց Հսկման ժամերգության մասնակից հավատացյալներին գալիք տարվա անելիքների և ծրագրերի մասին, օրհնեց բոլորին և սիրով հրավիրեց հաջորդ Հսկմանը, որը տեղի կունենա 2014 թ.-ի հունվարի 14-ին, ժամը 18-00-ին: