Շնորհավորեցին անապահով երեխաների ամանորը

Շնորհավորեցին անապահով երեխաների ամանորը

Դեկտեմբերի 25-ը տոնական էր Մասիս քաղաքի այն ընտանիքների համար, ովքեր ընդգրկված էին ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի` Մասիսում և Արտաշատում կազմակերպած սոցիալական օգնության ծրագրին: Միջոցառմանը ներկա էին Մասիսի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ԵԱԿ-ի տնօրեն տիկին Միրա Անտոնյանը, «Բարեկամների խորհուրդի» անդամները` տիկին Բելլա Քոչարյանի գլխավորությամբ և այլք:  Տոնական միջոցառումը «Տերունական աղոթքով» սկսեց Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունից Տեր հայրը շնորհավորեց ներկաների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Տեր Աշոտն իր խոսքում կարևորեց ողորմածության առաքինությունը` այն դիտելով կապող կամուրջ աղքատի և հարուստի միջև:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

  • 2013-12-27
×