Երիտասարդ ստեղծագործողները ստացան իրենց մրցանակները

Երիտասարդ ստեղծագործողները ստացան իրենց մրցանակները

Մայիսի 20-ին ԱՀԹ առաջնորդարանում Սիրո արագահաս բարեխոս Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպված երիտասարդ ստեղծագործողների հանրապետական վեցերորդ ցուցահանդես-մրցույթի հաղթողները ստացան պատվոգրեր ու դրամական մրցանակներ: ԱՀԹ Երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը հանդիպումը բացեց Տերունական աղոթքով: Ապա ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ողջույնն ու շնորհավորանքը՝ մրցույթում հաղթելու առթիվ: Պատվոգրերի ու մրցանակների հանձնմանը ներկա էին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու արարողապետ Տ. Կարապետ քահանա Կարապետյանը և Աշխարհի հայ նկարիչների միության նախագահ Ղազար Միրզոյանը: Մրցույթի մասնակիցները աշխատանքներ էին ներկայացրել գեղանկարի, քանդակի և դեկորատիվ աշխատանքի ժանրերում: Մրցութային հանձնաժողովը ամիսներ շարունակ աշխատելով՝ ներկայացված բազմաթիվ ստեղծագործություններից ընտրել էր 12 լավագույնները: Հիշեցնենք, որ ավանդույթի համաձայն այս տարի էլ Ս. Սարգսի նվիրված տոնակատարություններն անցկացվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: 

  • 2014-05-21
×