Մայիսի 21-ին Երևանի գրականության թանգարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված սփյուռքահայ բանաստեղծ Վահան Թեքեյանի կյանքին և գործունեությանը: Ցերեկույթը կազմակերպել էր «Առաքելություն Հայաստան» ՀԿ: Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու ծիսակատար Տեր Թովմա քահանա Անդրեասյանը աղոթքով բացեց միջոցառումը: Այնուհետև ներկաներին փոխանցեք Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օրհնությունը: Այնուհետև նա խոսեց նաև Թեքեյանի «Եկեղեցին հայկական» բանաստեղծության մասին՝ նշելով, որ ողջ հայ քնարերգության մեջ Հայ Եկեղեցին գեղարվեստորեն դիպուկ բնորոշող ուրիշ բանաստեղծություն չկա: Բանաստեղծությունը վառ կերպով ընդգծում է հեղինակի խոր հավատը և նվիրվածությունը Հայ եկեղեցուն: Վահան Թեքեյանի կյանքն ու գործունեությունը ներկայացրեց «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի գրական խմբակի ղեկավար, բանասեր Վալյա Մարգարյանը: Ելույթներով հանդես եկան և բանաստեղծություններ ընթերցեցին գրական խմբակի անդամները, Նոր Նորք համայնքային կենտրոնի տնօրեն Աշոտ Սարգսյանը, սոցիալական աշխատող Արմեն Եզեկյանը: Վերջում Վահան Թեքեյանի մասին խոսեց և նրան նվիրված իր բանաստեղծությունն ընթերցեց բանաստեղծ և թանգարանի աշխատակից Գոհար Գալստյանը: