Մայիսի 25-ին Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդները ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և «Զորավոր» միության հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ ոտքով քայլեցին դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Անտեսելով անձրևային եղանակը՝ երիտասարդներն առավոտյան կանուխ խմբվեցին միասնական աղոթքի Սուրբ Անանիա Առաքյալի մատուռում: Ուխտավորներն իրենց քայլերը սկսեցին Տերունական աղոթքով ու «Առավոտ լուսո» շարականի երգեցողությամբ: Հոգևոր երգերի երգեցողությամբ խումբը նախ հասավ Սուրբ Հարություն եկեղեցի, ուր երիտասարդները միասնական աղոթք վերառաքեցին առ Աստված: Ուխտավորները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեցին Ս. Պատարագին, որը մատուցվում էր Ն. Ս. Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը: Վեհափառ Հայրապետի օրհնությունը ստանալուց հետո ուխտավորները քայլեցին Ս. Գայանե եկեղեցի, որտեղ հանդիպեցին Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին:
«Զորավոր» երիտասարդաց միություն