Ծննդատներում նորածիններին ու մայրերին խաչեր ու աղոթաթերթեր նվիրեցին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ծննդատներում նորածիններին ու մայրերին խաչեր ու աղոթաթերթեր նվիրեցին

Ծննդատներում նորածիններին ու մայրերին խաչեր ու աղոթաթերթեր նվիրեցին

Մայիսի 30-ին Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց Հոգևոր Խորհրդի նախաձեռնությամբ Մարմարաշենի Սբ. Գևորգ և Մասիսի Ս. Գևորգ եկեղեցիների հոգևոր հովիվներ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը և Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը երիտասարդաց միությունների անդամների հետ այցելեցին Արարատ և Մասիս քաղաքների ծննդատներ: Այնտեղ քահանաները կատարեցին տնօրհնեքի կարգ՝ օրհնեցին նորածին մանուկներին, նրանց մայրերին, հղի կանանց և ծննդատների ամբողջ անձնակազմին: Նրանց նվիրեցին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից օրհնված խաչեր և Ս.Խաչի պահպանիչ աղոթքներ: Սա ԱՀԹ երիտասարդաց միությունների նախաձեռնած «Խաչի քարոզ» ծրագրի շարունակությունն է: Մայիսի 18-ին՝ Ս. Խաչի երևման տոնի օրը, երիտասարդները Երևանի քաղաքային տրանսպորտի վարորդներին և ուղևորներիկն էին նվիրել օրհնված խաչեր և աղոթաթերթեր: Վարորդներից շատերը իրենց մենքենաներում կախված աչքուլունքները տվել էին երիտասարդներին՝ դրանց փոխարեն խաչերը կախելով: Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ ու աջակցությամբ ծրագիրը շարունակական է լինելու:

  • 2014-05-31
×