Ս. Խաչի երևման տոնի առթիվ ԱՀԹ- ի երիտասարդաց միությունների նախաձեռնած «Խաչի քարոզը» շարունակվեց մայիսի 30-ին: ԱՀԹ Բյուրավանի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Լուսավորչի կանթեղ» երիտասարդաց միությունը հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի գլխավորությամբ այցելեց Վեդի քաղաքի ծննդատուն, որտեղ տեր հայրը կատարեց տնօրհներքի արարողություն, օրհնեց բոլոր նորածիններին, իսկ երիտասարդները նորածիններուն ու նրանց մայրերին նվիրեցին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից օրհնված խաչերն և խաչի պահպանիչ աղոթքի թերթոնները: