Ծննդատներ այցելությունները շարունակվում են

Ծննդատներ այցելությունները շարունակվում են

Հունիսի 1-ին՝ Ս. Պատարագի ավարիտին ԱՀԹ Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանը ծխական համայնքի ատենապետի և երիտասարդաց միության ներկայացուցիչների հետ այցելեց Արտաշատի ծննդատուն: Այցելության ժամանակ ծննդատանը տասը մայրեր կային, ովքեր արդեն վայելում էին մայրության բերկրանքը: Տեր Մխիթարը մանուկների օրհնության կարգ կատարեց, մայրերին ու նննդատան աշխատակիցներին նվիրեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից օրհնված խաչերն ու աղոթաթերթերը: Համայնքի կողմից մայրերին Կիրպրանոս աղոթագրքեր և անկողնային պարագաների փաթեթներ հանձնվեցին: Արարողությունից հետո հավաքվածները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները լսել Տեր Մխիթարից: Սա Արարատի մարզի ծննդատներ այցելությունների շարքից չորրորդն էր: Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը, Տ. Աշոտ քահան Սաֆարյանը և Տեր Ղազար քահանա Պետրոսյանը երիտասարդաց միությունների անդամների հետ արդեն այցելել են Արարատի, Մասիսի ու Վեդու ծննդատներ: Այս ձեռնարկը Երևման Ս. Խաչի տոնի առթիվ ԱՀԹ երիտասարդաց միությունների նախաձեռնած «Խաչի քարոզ» ծրագրի շարունակությունն է. մայիսի 18-ին Երևանի քաղաքային տրանսպորտի վարորդներին և ուղևորներին նրանք բաժանել էին օրհնած խաչեր ու աղոթաթերթեր: Վարորդները խաչով էին փոխարինել իրենց մեքենաներում կախված աչքուլուքները: Ծննդատներ այցելելու նպատակն էլ այն է, որ շատ մայրեր, իբր երեխաներին չար աքից պաշտպանելու համար, աչքուլուքներ են կախում երեխայի պարանոցին, անգամ՝ ամրացնում գլխարկներին: Դա ոչ մի այն վտանգավոր է երեխայի առողջության համար, այլ անընդունելի քրիստոնեության տեսակետից: Քրիստոնյայի համար ուրիշ պաշտպանիչ ու զորեղ բան չկա, քան Տիրոջ փրկարար Խաչի խորհրդանիշ խաչերը, որոնք օրհնվում են հոգևորականի կողմից:

  • 2014-06-03
×