Մեր ճամբարը յոթ գյուղերումԵրեխաների ամենասպասված և սիրելի ժամանակահատվածներից է ամառային հոգևոր բակայի ճամբարի ժամանակը: Այս տարի երրորդ տարին է,ինչ Բյուրավանի <<Լուսավորչի կանթեղ>> երիտասարդաց միությունը հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանայի գլխավորությամբ կազմակերպում է մեկշաբաթյա բակային հոգևոր ճամբար՝ Տեր Հոր հովվության տակ գտնվող յոթ գյուղերում: Այս տարի ճամբարը մեկնարկել էր հունիսի 16 –ին, և ավարտվեց հունիսի 21-ին՝ ուխտագնացությամբ դեպի Խոր Վիրապ: Ճամբարի ժամանակ երեխաները սովորում էին աղոթքներ , շարականներ, ծանոթանում աստվածաշնչյան հոգևոր պատմություններին: Կազմակերպվում էին բազմատեսակ խաղեր,որոնք երեխաների առօրյան էլ ավելի հետաքրքիր և հագեցած էր դարձնում: Մեծ է երեխաների ոգևորվածությունը ճամբարի օրերին: Տեսնելով նրանց ուրախությունն ու ոգևորվածությունը ակամայից մենք էլ էինք մանկանում,և նրանց հետ միասին մտնում այդ հեքիաթային աշխարհն և մոռանում ժամանակի գոյության մասին: