«Այցելեցին զինվորների ընտանիքներ»

«Այցելեցին զինվորների ընտանիքներ»

Այսօր՝ հունիսի 28-ին, «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ ՊՆ սոցիալական վարչության պետ գնդապետ Առուշանյանի հետ այցելեց հայոց բանակի երեք զինվորի ընտանիքներ: Սրբազան հորն ուղեկցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայությունների տնօրեն Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը, ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ.Զգոն քահանա Աբրահամյանը, Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վարդան քահանա Գափոյանը և Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանը: Առաջինը այցելեցին Էրեբունի համայնքի բնակիչ Արսեն Հովհաննիսյանին, ով ծառայության ընթացքում առաջին կարգի հաշմանդամություն էր ստացել: Տ. Նավասարդ Սրբազան հայրը պահպանիչ աղոթք կարդաց Արմենի համար ու ուժ ու հավատք մաղթեց նրան: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետի օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմի անունից Արմեն Հովհաննիսյանին հանձնվեց 200 000 դրամ: Երևանի քաղաքապետի սոցիալական ծառայությունն էլ ընտանիքին նվիրաբերեց կահույք, որի անհրաժեշտությունն ուներ սոցիալական միջինից ցածր վճակում գտնվող ընտանիքը: 2008թ. մարտական հերթապահություն ժամանակ զոհված Կարեն Դավթյանի ընտանիքում հյուրընկալվելով՝ Սրբազան հայրը նրանց Աստծո մխիթարությունը մաղթեց, երախտագիտության ու խոնարհումի խոսքեր ասաց: Այս ընտանիքը ստացավ 350 000 դրամի օգնություն: Իսկ քաղաքապետարանի կողմից՝ կենցաղային տեխնիկա: Նազարյան Գագիկ, Խորեն, Սարգիս եղբայրների ընտանիքի անդամները սպասում էին ոչ միայն հյուրերին, այլ եղբայրներից մեկի զորացրմանը: Մոտ օրերս եղբայրներից մեկն արդեն կավարտի իր ծառայությունը: «Դուք բացառիկ երջանիկ ընտանիքն եք, որ մեր Հայոց բանակին միանգամից երեք եղբայր եք պարգևել: Երևանում ընդամենը երեք ընտանիք կա այդպիսի: Երկուսն էլ՝ Արարատի մարզում: Մենք շնորհակալ ենք ձեզ: Աստծո պահպանությամբ թող ծառայեն և խաղաղությամբ թող վերադառնան տուն»: Այս ընտանիքը ստացավ 180 000 դրամի աջակցություն: Քաղաքապետարանի սոցիալական վարչությունը նրանց կենցաղային տեխնիկա նվիրեց: Երեք ընտանիքներում կատարվեց տնօրհնեքի կարգ: «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական ծրագրով Արարատյան Հայրապետական թեմի՝ Երևանի ու Արարատի մարզի 302 ընտանիք գումարային աջակցություն կստանա: Օգնությունը տրամադրվելու է ՀՀ Պաշտպանության նախարարության Սոցիալական բաժնի տրամադրած ցուցակով: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ ԱՀԹ երիտասարդական միությունները Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ փետրվարի 15-ին տոնական միջոցառումների ու զորամասեր այցելությունների հետ մեկտեղ կազմակերպել էին բարեգործական ճաշկերույթ, որի ժամանակ հանգանակվել է 50 միլիոն դրամ: Հանգանակված գումարը փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիակալան ծառայությունների հաշվեհամարին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ բաշխվելու է 2004-ից առ այսօր Արարատյան Հայրապետական թեմից ՀՀ սահմաններում զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների ու այս պահին ՀՀ զինված ուժերում երկու և ավելի զինծառայողների ընտանիքներին: Նախատեսված է, որ թե՛ Երևանի, թե՛ Արարատի մարզի բոլոր համայնքներում տեղի հոգևոր հովիվները այցելություններ կկազմակերպեն ընտանիքներ: Համայնքներից մի մասի հոգևոր հովիվների նախաձեռնությամբ ընտանիքները կհրավիրվեն նաև եկեղեցիներ, որտեղ պահպանիչ աղոթք և բժշկության ավետարան կընթերցվի հաշմանդամ և արդ ծառայող զինվորների համար, ինչպես նաև հոգեհանգստյան կարգ կկատարվի զոհված զինվորների հիշատակին:Բարեգործական այս ծրագրում ընդգրկված բոլոր ընտանիքներն իրենց համար նախատեսված գումարները կստանան մինչև հուլիսի կեսը: Ծրագիրը կամփոփվի ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում հուլիսի 15-ին՝ ժամը 12.00: Լուսանկարները դիտեք այստեղ panorama.am pressident.am yerevan.am slaq.am shamshyan.com armenpress.am mediagid.am armeniatv.am nt.am youtube.com youtube.com Շարունակվում է զինվորների ընտանիքներին աջակցելու ծրագիրը. Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու համայնքի 19 ընտանիքներ ստացան իրենց աջակցության գումարները «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը Ավանի համայքնում  Արտաշատի գյուղերի զինվորների ընտանիքները ստացան աջակցությունը Աջակցություն է ստացել ևս 27 ընտանիք Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու համայնքի 18 ընտանիքներ ստացել են բարեգործական ծրագրով նախատեսված գումարները «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով գումար բաշխվեց Արարատի Ս. Հակոբ եկեղեցում «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով գումարներ ստացան Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ համայնքների շահառուները:

  • 2014-06-28
×