Արարատյան Հայրապետական և Կանադայի թեմերի երիտասարդները բարեկարգելու են մանկատան խաղահրապարակը Այսօր Արարատյան Հայրապետական թեմի Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության անդամները Կանադայի թեմի մի խումբ երիտասարդների հետ սկսել են Մարի Իզմիրլյանի անվան մանկատան խաղահրապարակի նորոգման և բարեկարգման աշխատանքները: Կանադահայ 14 երիտասարդներ Տ. Վազգեն քահանա Բոյաջյան գլխավորթյամբ Հայաստան են ժամանել CYMA (Քրիստոնյա երիտասարդների առաքելություն դեպի Հայաստան) ծրագրով: Նրանք շուրջ մեկ ամիս կանցկացնեն հայրենիքում. կբարեկարգեն մանկատան խաղահրապարակը, Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդների և մանկատան սաների հետ կմասնակցեն Սևանի ափին կազմակերպվելիք ճամբարին, կայցելեն Հայաստանի ու Արցախի սրբավայրեր: