Նոր նշանակումներ Արարատյան Հայրապետական թեմում

Նոր նշանակումներ Արարատյան Հայրապետական թեմում

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ թեմի եկեղեցական կյանքում տեղի են ունեցել փոփոխություններ:  Տ. Շահե քահանա Հայրապետյանն ազատվել է Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովվի պարտականություններից և նշանակվել նույն եկեղեցում որպես ծիսակատար քահանա միաժամանակ գործակցելով առաջնորդարանի տեղեկատվական և քարոզչական համակարգի հետ: Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ է  նշանակվել Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, ով նաև ԱՀԹ Երիտասարդական կառույցների համակարգողն է: Տ. Պարթև քահանա Մուրադյանն ազատվել է Եռաբլուրի Ս. Վարդանանաց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովվի պարտականություններից և նշանակվել Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում որպես ծիսակատար քահանա: Տ.Կարապետ քահանա Կարապետյանը Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց տեղափոխվել է Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի՝ որպես ծիսակատար քահանա: Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու ծիսակատար քահանա Տ. Տիրայր ավագ քահանա Սահրադյանը նշանակվել է Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ: 

  • 2014-07-08
×