Հանդիպում

Հանդիպում

Հանդիպում Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիայի տնօրինության և ֆրանսիացի դուդուկահարնների հետ Հուլիսի 6-ին Տ. Նավասարդ արքեպիսկոպոսս Կճոյանն ընդունեց Ֆրանիսայի Ռոման քաղաքի կոնսերվատորիայի ռեկտոր տիկին Մարի-Օրտանս Լակղուային, կոնսերվատորիայի դուդուկի դասարանի դասախոս և Վալանս քաղաքի՝ Պարի և երգի ակադեմիայի հիմնադիր, տնօրեն Լևոն Չաթիկյանին, նույն ակադեմիայի «Արա» պարի համախմբի պարուսույց Կարինե Կարապետյանին և սաների հետ և դուդուկի դասարանի ֆրանսիացի ուսանողներին: Հյուրերին ուղեկցում էր պրն. Կարեն Կակոյանը: Կոնսերվատորիայի տնօրինությունը և դուդուկի դասարանի պրոֆեսորը Հայաստանում են Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի հետ համագործակության պայմանգիր կնքելու համար: Իսկ «Արա» պարախմբի երիտասարդներն իրենց պարուսույցի հետ մասնակցում էին ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած «Իմ Հայաստան» փառատոնին: Հանդիպման ընթացքում հյուրերը խոսեցին Վալանսի հայ համայնքի և նրա մշակութային հաջողությունների մասին: Սրբազան հորը հաճելիորեն զարմացրեց, որ հայկական դուդուկ նվագել և հայկական պարեր են սովորում ոչ միայն հայերը, այլ նաև ֆրանսիացիները:Տիկին Լակղուան պատմեց, որ Ռոմանի կոնսերվատորիան միակն է ամբողջ աշխարհում, որտեղ գործում է Հայկական և կովկասյան երաժշտության և դուդուկի դասարան, որտեղ 14 ուսանողներից 10 ֆրանսիացիներ են, 4՝ հայեր: 1896թ. Կոմիտաս վարդապետն է ցանկացել հիմնել հայկական գեղչկական երաժշտության ամբիոն, սակայն հայտնի պատճառներով այն չի իրականացել: Կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Ալեքսանդր Սիրանոսյանը 2007թ. հունվարից բացել է դուդուկի դասարան: Կենսաթոշակի անցնելուց հետո նրա գործը շարունակում է Լևոն Չաթիկյանը, ով 2011թ. ստանալով պրոֆեսորի կոչում՝ նշանակվել է այս դասարանի դասախոս: Նրա ջանքերով դասարանն ուսումնասիրում է հայ ու կովկասյան ժողովուրդների երաժշտությունը, սովորում դուդուկ նվագել: Հանդիպման ընթացքոփւմ ֆրանսիացի դուդուկահարները մի քանի գործ կատարեցին:

  • 2014-07-08
×