Ամեն հայ փափագ ունի տեսնել Մուշը, Վանը, Էրզրումն ու Անին: Եվ ահա, կարոտի կանչով հոկտեմբերի 14-ին, Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու մոտ հավաքված ուխտավորների մի մեծ խումբ Տ. Թաթուլ քահանա Գալստյանի առաջնորդությամբ ուղևորվեց Անի:
Վաղ առավոտյան արեգակի շողերը բացվելուն պես՝ խոնարհված Երերուjքի վանքում լսվեցին հոգևոր հովվի և ուխտավորների «Հայր Մեր»-ը և «Տեր Ողորմեա»-ն: Ուխտագնացությունը սկսված էր:
Ուխտավորներից յուրաքանչյուրը սրտում մի փափագ պահած՝ անհամբեր սպասում էր, թե երբ է իր առաջ բացվելու մեր պատմական Անին։
Ուխտավորները հնարավորություն ունեցան թեկուզ սահմանից տեսնել հազար ու մի եկեղեցիների քաղաք Անին։ Այնուհետև, հրաժեշտ տալով Անիին, ուխտավորները շարժվեցին դեպի Գյումրի:
Գյումրին նրանց դիմավորեց արևոտ ու տաք եղանակով: Ս. Յոթվերք եկեղեցում ուխտավորները հայցեցին Տիրամոր բարեխոսությունը:
Իսկ վերջին աղոթատեղին Մարմաշեն վանական համալիրն էր: Ըստ որոշ աղբյուրների՝ 10-րդ դարի այս վանքը միակն է ներկայիս Հայաստանի տարածքոմ, որտեղ ոտք է դրել Ս. Գրիգոր Նարեկացին։
Մարմաշենում ուխտավորները Տ. Թաթուլի գլխավորությամբ աղոթեցին Աստծուն Հայ Առաքելական Եկեղեցու և հայ ազգի անսասանության ու հարատևության համար:
Նարինե Սարգսյան