Հուլիսի 15-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տարեկան ամփոփիչ ելույթով հանդես եկավ ԱՀԹ «Մանկունք» համախումբը (գեղ. ղեկավար Լիլիթ Գրիգորյան, դաշնակահար՝ Նարինե Հայրապետյան): Համերգին ներկա էին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և ԱՀԹ երիտասարդական կատույցների համակարգող արժանապատիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, ծնողներ, հյուրեր: Համախմբի 5-15 տարեկան սաներից մի քանիսը վոկալից բացի հանդիսատեսի դատին հանձնեցին նաև գործիքային կատարումներ՝ նվագելով շվի, թավջութակ և ջութակ:Համերգի ավարտին Սրբազան հայրը «Մանկունքի» սաներին նվիրեր հանձնեց: