Կանադահայ երիասարդները

Կանադահայ երիասարդները

Տ. Նավասարդ սրբազանն ընդունեց կանադահայ երիասարդներին Հուլիսի 15-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընդունեց Կանադահայ երիտասարդներին, ովքեր մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահան Բոյաջյանի գլխավորությամբ Հա յաստան են եկել CYMA (Քրիստոնյա երիտասարդների առաքելություն դեպի Հայաստան) ծրագրով: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող և Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը, Հովհաննես և ԱՀԹ երիտասարդաց միությունների անդամներ: Սրբազան հայրը ողջունեց նրանց ու հետաքրքրվեց, թե ինչպիսի տպավորություն ունեն իրենց այցելությունից, մանկատանն իրականացվող ծրագրից: Երիտասարդները Սրբազան հորը պատմեցին, որ ծրագրել են այս տարի Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության անդամների հետ մինչև օգոստոսի սկիզբ ավարտին հասցնել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան խաղահրապարակի բարեկարգման աշխատանքները: Նրանցից շատերն առաջին անգամ են Հայաստանում: Մի մասը բավական լավ տիրապետում է հայերենին, մյուսները որոշակի դժվարությամբ են հաղթահարում լեզվական խոչընդոտները, սակայն պատրաստակամություն հայտնեցին, որ պիտի ամեն ջանք գործադրեն հայրենի լեզուն սովորելու համար: ԱՀԹ երիտասարդաց միության անդամները հյուրերին ներկայացրին թեմի երիտասարդական նախաձեռնություններն ու ծրագրերը, ցուցադրեցին դրանց մասին պատմող մի քանի կարճամետրաժ ֆիլմեր: Փոքրիկ քննարկման ընթացքում պայմանավորվեցին համատեղ ծրագրեր մշակել և իրականացնել հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառացման: 

  • 2014-07-17
×