Օգոստոսի 4-ին ՍՀԹ Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միությունը հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի հետ ճանապարհեցին Կանադայի թեմի 14 երտասարդներին և Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Բոյաջյանին: Նրանք Հայաստան էին ժամանել «CYMA» («Քրիստոնյա երիտասարդների առաքելություն դեպի Հայաստան») ծրագրով և հուլիսի 5-ից օգօստոսի 4-ը հյուրընկալվեցին Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդների ընտանիքներում: Նրանք համատեղ վերանորոգեցին Մ. Իզմիրլյանի անվան մանկատան խաղահրապարակը: Աշխատանքների ընթացքում Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու համայքնի տրամադրած գումարով մանկատան համար գնվեց անհրաժեշտ գույք: Խաղահրապարակի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ օգոստոսի 1-ին: Կանադահայերը հյուընկալվեցին նաև ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Հանդիպման ընթացքում թեմի երիտասարդական կառույցների անդամները հյուրերին ներկայացրին թեմական ծրագրերը, ցուցադրեցին դրանց մասին պատմող ֆիլմեր: Մեկ ամսվա ընթցքում, հյուընկալվելով հայ ընտանիքներում, կանադահայերը հասցրին նոր ընկերներ ու բարեկամներ ձեռք բերել, ծանոթանալ հայկական ուտեստներին, սովորել ազգագարական պարեր: Այցելեցին նաև Հայաստանի ու Արցախի պատմամշակույթային վայրեր, եկեղեցիներ, մասնակցեցին մանակատան սաների համար Սևանում կազմակերպված ճամբարին: