Օգոստոսի 10-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ սրբազանի օրհնությամբ Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու շրջափակում բացվեց հոգևոր բակային Ճամբար: Եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը ողջունեց ներկաներին ու հույս հայտնեց, որ ճամբարը իր դրական ազդեցությունը կունենա գյուղի երեխաների կյանքում: Ճամբարի բացմանը ներկա էին գյուղի երեխաները՝ իրենց ծնողների հետ, դպրոցի ուսուցիչները: Ելույթ ունեցավ «Հայ լաո» խումբը: Հնչեց ուրախ մանկական երաժշտություն, կազմակերպվեցին խաղեր: Ճամբարի ընթացքում երիտասարդաց միության անդամները երեխաների համար անցկացվելու են հոգևոր զրույցներ, ուսուցանվելու են աղոթքներ ու բարեպաշտական սովորություններ: Զուգահեռ կազմակերպվելու են ինտելեկտուալ ու սպորտային խաղեր: Ամառային բակային ճամբարներ Արարատյան Հայրապետական թեմում կազմակերպվում են մի շարք համայնքներում: Դրանք հնավարություն են ընձեռում ոչ միայն հետաքրքիր խաղերով ու ժամանցով լցնել երեխաների արձակուրդային օրերը, այլ նաև փոխանցել հոգևոր գիտելիքներ: Ծրագիրը թեմում իրականացվում է արդեն երրորդ տարին: