Զրույցներ երիտասարդների հետ Երևանի այգիներում

Զրույցներ երիտասարդների հետ Երևանի այգիներում

Օգոստոսի 14-ին «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի գլխավորությամբ  Անգլիական այգում անցկացվեց հանդիպում-զրույց «Դժոխք-Դրախտ հասկացություններ և հավիտենական կյանք» թեմայով: Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով: Բանախոսը Վոլոդյա սարկավագ Նաջարյանն էր, ով անդրադարձավ մահվանից հետո հոգիների կարգավիճակին և պատգամեց երիտասարդներին արդարությամբ ապրել երկրավոր կյանքում՝ ժառանգելու համար Տիրոջ կողմից մեզ խոստացված Արքայությունը: Ավարտին երիտասարդներն իրենց հուզող հարցերն ուղղեցին հոգևորականներին: Հանդիպման ավարտին Տեր Զենոն քահանա Բարսեղյանը օրհնության խոսք ասաց ու պահպանիչ աղոթք կարդաց բոլոր ներկաների համար: ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը՝ հոգևոր պատասխանատու Տ. Զենոն քահանա Բարսեղյանի գլխավորթյամբ կազմակեևրպում է քարոզ զրույցներ Երևանի տարբեր այգիներում: 

  • 2014-08-15
×