Օգոստսի 17-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Տիրամոր Վերափոխման տոնը: Այդ առթիվ տոնական ժամը 11.00 Ս. Պատարագ է մատուցվելու բոլոր եկեղեցիներում: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը կմատուցվի ԱՀԹ առաջնորդական փոխանարոդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ս. Աստվածածնի անունը կրող եկեղեցիներում այս օրը ուխտի օր է: Բազմաթիվ ուխատավոր են են գալիս այս օրը ուխտը նորոգելու: Արարատյան թեմում Տիրամոր անունով տասը եկեղեցի կա` հինգը` Երևանում, հինգը` Արարատի մարզում: ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հավարտ Ս.Պատարագի համայնքի անդամները մատաղի արարողություն են կազմակերպելու` մեր երկրի խաղաղության ու մեր զինվորների պաշտպանության համար: Մատաղը բաժանվելու է եկեղեցու այցելուներին ու կարիքավոր ընտանիքներին: Եկեղեցու բակում նրանք կազմակերպելու են նաև տոնախմբություն: ԱՀԹ Դավիթաշենի Ս. Նահատակաց եկեղեցու բակում հավարտ Ս. Պատարագի կազմակերպվելու է բարեգործական ցուցահանդես վաճառք, որի ընթացքում համայնքի գոբելենի խմբակի երեխաները կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները: Վաճառքից ստացված ամբողջ գումարը, ավանդույթի համաձայն, կտրամադրվի կարիքավոր ընտանիքներին: Այս անգամ գումարը կփոխանցվի է այն ընտանքիներին, որոնք ունենք դեղեր գնելու խնդիր: Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցու երիտասարդաց միությունը ևս կազմակերպելու է բարեգործական ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթը տրամադրվելու է «Օգնենք կարիքավորներին» ծրագրին: Ներկայացվելու են համայնքի կիրակնօրյա դպրոցի և երիտասարդաց միության անդամների ձեռքի աշխատանքները` մաքրամե, բիսեռ և քարերի վրա նկարված սրբապատկերներ: Տոնի առթիվ թեմի գրեթե բոլոր համայնքներում կազմակերպվելու են տոնախմբություններ, մատուցվելու է մատաղ: Ներքին Դվինի Ս. Հարություն, Նոր Նորքի Ս. Սարգիս, Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցիների, Արարատի Ս.Հակոբ, Ավանի Ս. Աստվածածին մատուռի բակերում տոնախմբություններն արդեն ավանդական են: Տոնի հոգևոր ու ժողովրդական սովորություններն արդեն այնքան են միաձուլվել, որ տոնը վերագտել է իր երբեմնի մասսայականությունը: Հրավիրում ենք միասին տոնել Ս. Աստվածածնի վերափոխման տոնը և հայցելու Սրբուհու բարեխոսությունը` մեր հայրենիքի պահպանման ու խաղաղության համար: Մի քանի քահանաներ այցելում են նաև զորամասեր, խաղողի ու զինվորների օրհնության կարգ կատարում: