Ս. Մարիամ Աստվածածնի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմում իրականացվող ծրագրերի մասին Սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը: Այդ առիվ Ս. Պատարագ է մատուցվելու բոլոր եկեղեցիներում: Սեպտեմբեր 8-ին`ժամը 05.30- Մեկնում Այգեպար, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ մեկնելու են Այգեպար` «Օգնություն այգեպարցիներին» ծրագրով նրանց փոխանցելու հավքած հագուստը, առաջին անհրաժեշտության իրերը, անկողնային ու խնամքի պարագաները և այլն: Երիտասարդները ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող և Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ այցելելու են նաև զորամաս` զինվորներին փոխանցելու «Նամակ զինվորին» նախաձեռնությամբ հավաքած նամակները: Սեպտեմբեր 8-ին`ժամը 11.00 Ս. Պատարագ Տոնական Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: Այս օրը Ս. Պատարագ կտամուցվի նաև Օլիմպիական հերթափոխի դրպոցի մատուռում: Այստեղ Ս. Պատարագ է մատուցվում ամեն տարի Ս. Տիրամոր ծննդյան օրը: Ս. Պատարագը կմատուցի մատուռի հոգևոր հովիվ Տ. Հայկազուն քահանա Մկրտչյանը: Սեպտեմբերի 8-ին` ժամը 13.00` Ս. Պատարագի ավարտին, Խաչապտույտ Նորքում և հոգեհանգիստ բռնադատվածների հիշատակին ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանի նախաձեռնությամբ կկատարվի խաչապտույտ, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ ի հիշատակ բռնադատվածների: Խաչապտույտը կմեկնարկի եկեղեցու բակից և կավարտվի Հին Նորքում գտնվող Ս. Ստեփանոս խոնարհված մատուռում: Նախկինում այստեղ վեր է խոյացել Ս. Ստեփանոս մեծ եկեղեցին, որ դարձել է խորհրդային կարգերի զոհ: Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19.00: Ընդհանրական աոթք-խոկում ԱՀԹ Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում Ս. Աստվածածնի ծննդյան տոնի առթիվ եկեղեցում համայնքի անդամները ընդհանրական աղոթք կառաքեն՝ խնդրելով Սրբուհու բարեխսությունը: