Սեպտեմբերի 27-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Արարատի մարզպետարանը կազմակերպել էր հանդիպում զինվորների ու ծնողների հետ:
Միջոցառմանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ԱՀԹ Արարատի մարզի Մրգավանի Ս.Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Մխիթար քահանա Ալոյանը, ՀՀ զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Օնիկ Գասպարյանը, ԱԺ պատգամավոր, զինվորի մայր Կարինե Պողոսյանը, զինվորների ծնողներ:
Տեր հայրն օրհնության խոսքով ողջունեց զորամասի հրամանատարական կազմին ու զինվորներին՝ մասնավորապես ասելով. «Ինձ համար մեր բանակն իմ Ս. Պատարագի խաղաղության խորանն է: Սիրելի՛ զինվորներ, ձեր սերը սիրած աղջկան, ծնողներին ապացուցել կարող եք թշնամուն հակահարված տալով, դիրքերում հաստատուն մնալով: Հուսացեք առ Աստված, բայց բահը ձեռքից մի գցեք: Խրիմյան Հայրիկը պատգամեց երկաթյա շերեփը միշտ մեր ձեռքում ունենալ. բահն ու շերեփը հայոց զինվորի ինքնաձիքն է, զենքն է ու անբաժան ընկերը: Եթե միայն աղոթենք, շուն թուրքին չենք հաղթի: Ուրեմն աղոթելով, Աստծուն ապավինելով ու Նրանով զորանալով՝ պիտի կռվենք, որ հաղթենք: Թող ձեր վահանն անխոցելի լինի, սուրը` հատու»:
Գնդապետ Օնիկ Գասպարյանը շնորհակալություն հայտնեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին գեղեցիկ միջոցառման համար, ապա դիմելով ծնողներին, իր երախտագիտությունը հայտնեց նրանց` հայրենասեր զավակ դաստիարակելու համար: Գնդապետը հպարտությամբ ասաց, որ նրանց զավակներն էին, որ հուլիս-օգոստոսին շան ջարդ տվին թշնամուն, որը հյուսիս-արեւելյան սահմանը խախտելով՝ ցանկանում էր խուժել մեր մայր հողը: ԳՆդապետն իր և բանակային կորպուսի հրամանատարական կազմի խոնարհումն ու շնորհակալությունը հայտնեց բոլոր զինվորների ծնողներին: