Տարեցների միջազգային օրվա առթիվ ԱՀԹ Առաջնորդական փոխանարոդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանը և ԱՀԹ միջազգային ՀԿ-ների հետ կապերի համակարգող Շուշան Պետրոսյանն այցելեցին Արաբկիրի 200 տարեց հաշմանդամներին: Նրանց համար Արաբկիրի թաղապետարանը տոնական ճաշկերույթ էր կազմակերպել: Միջոցառմանը ներկա էր Արաբկիր համայնքի ղեկավար Հրայր Անտոնյանը:
Տ. Բաբկենը միջոցառումը բացեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին փոխանցեցՏ. Նավասարդ Սրբազան հոր օրհնությունն ու առողջության բարեմաղթնքները: 200 տարեցների համար թեմը, ավանդույթի համաձայն, նաև նվերներ էր պատրաստել՝ հագուստ, սնունդ, հիգենայի պարագաներ:
Արաբկիրի հաշմանդամների ասոցիացիայի նախագահ Մելիքսեթ Մկրտչյանը իրենց կազմակիերպության շահառուների անունից շնորհակալություն հայտնեց Նավասարդ Սրբազանին ու մշտական ուշադրության, հոգատարության համար և հոգևոր ու նյութական աջակցության համար:
Երեկոյի ընթացքում Հաշմանդամների ժողգործիքների անսամբլը ելույթ ունեցավ ժող. գործիքների կատարումներով, ասմունքով, երգ ու պարով: