Հոկտեմբերի 1-ին Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանը, Դանիական Հայկական Բարեգործական Առաքելություն ՀԿ-ի աշխատակիցները, Դանիայից ժամանած հյուրերը և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներն այցելեցին Արաբկիր համայնքի թիվ 25 մանկապարտեզ: Նրանց դիմավորեցեց մանկապարտեզի տնօրեն տիկին Ինգա Խաչատուրովան։
Մանկապարտեզի սաները հյուրերի համար հանդես էին կազմակերպել՝ իրենց երգ ու պարով զարմացնելով հյուրերին: Աստվածաբանության ֆակուլտետի կամավորները մանկապարտեզի ավագ խմբի սաներից յուրաքանչյուրին ի հիշատակ այդ օրվա նվիրեցին թղթե աղավնիներ։
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ մանկապարտեզում Արաբկիր համայնքի հովվությունն ու Դանիական Հայկական Բարեգործական Առաքելություն ՀԿ համատեղ ծրագիր կիրականացնեն: Մեկ տարի շարունակ շաբաթական մեկ անգամ երեխաներին կայցելեն երեցկին Ռուզաննա Հայապետյանն ու ԴՀԲԱ ՀԿ-ի ուսուցիչները: Նրանք փոքրիկներին կպատմեն քրիստոնեությանն ու եկեղեցուն առնչվող պատմություններ, աստվածաշնչյան պատումներ ու առակներ, կզարգացնեն փոքրիկների ստեղծագործական կարողությունները։