Սեպտեմբերի 28-ին ԱՀԹ Չարբախի Ս. Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Մկրտիչ ավագ քահանա Թովմասյանը Արցախի թեմի վերաբացման 25 ամյակի առթիվ հայրենքին անձնվեր ծառայության համար ի թիվս այլ հոգևորականների ԼՂՀ Պաշտպանության կողմից պարգևատրվեց «Գարեգին Նժդեհ» մեդալով: Պարգևը հանձնեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգևորականներին նվիրեց Արցախի թեմի խորհրդանիշները պատկերող հուշանվեր:
Տ. Մկրտիչ քահանա Թովամասյանը Արցախյան շարժման օրերին ծառայել է Արցախի նորաստեղծ թեմում: 1989 թ. հուլիսի 6-ին Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև սրբազանի գլխավորությամբ Միքայել վարդապետ Աջապահյանը, Վրթանես վարդապետ Աբրահամյանը, Տ. Մկրտիչ քահանա Թովամասյանը հովվական առաքելությամբ մեկնել են պատերազմի դաշտ:
Տ.Մկրտիչը 1989թ. հուլիսին նշանակվել է Ասկերանի շրջանի և Ստեփանակերտ քաղաքի հոգևոր հովիվ: Միևնույն ժամանակ Տեր հայրը Արցախի 32-րդ ինքնապաշտպանական վաշտի խորհրդատուն է եղել: Ստեփանակերտի մոտ գտնվող Խնածախ գյուղում ընտանիքով հաստատվելով՝ մեծ ջանքեր գործադրելով կարողացել է զինամթերք ու պարենամթերք հասցնել, կազմակեպել գյուղի Ս.Աստվածածին եկեղեցու վերանորոգումը և անձնական միջոցներով գյուղի գազաֆիկացումը, ութամյա դպրոցը դարձնել միջնակարգ: