«Գրաբարյան օրեր».

«Գրաբարյան օրեր».

Ժամանակակից տեխնոլոգիաները գրաբար լեզուն սովորելը դարձնում են մատչելի ու դյուրին

Հոկտեմբերի 5-ին ԱՀԹ առաջնորդական փոխանարոդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետութմաբ մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչը Տ. Մեսրոպ քահանա Արամյանն էր: Մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱՀԹ թեմական խորհրդի ատենապետ Լևոն Սարգսյանը, Երևանի պետական և մասնավոր ավագ դպրոցների տնօրեններ: Ուսուցչի օրվա առթիվ հավարտ Ս. Պատարագի՝ Սրբազան հայրը կրթության մշակների օրհնության կարգ կատարեց: 
 

Արարողությունից հետո ԱՀԹ առաջնորդանարում տեղի ունեցավ «Գրաբարյան օրեր» ծրագրի շնորհանդեսը: Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սրբոց Թարգմանչաց տոնը նշում է հոկտեմբերի 11-ին: Ս. Թարգմանիչների գործն արժևորելու և գրաբարի շուրջ ստեղծված կարծրատիպերը վերացնելու նպատակով Արարատյան Հայրապետական թեմը Երևանի ավագ դպրոցների աշակերտների համար նախաձեռնել է «Գրաբարյան օրեր» ծրագիրը: Այն իրականացվում է ՀՀ ԿԳ նախարաւրության և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունների հետ համատեղ:
 

Շնորհանդեսի ժամանակ «Ծիրանի մշակութային հանգույցի» նախագահ Նարեկ Աշուղաթոյանը կրթության պատասխանատուների և Երևանի ավագ դպրոցների տնօրեններին ներկայացեց գրաբարի ուսուցման համար ստեղծված www.grabar.am կայքը և ինը տեսադասերը, որոնք ստեղծվել են վեցամյա քրտնաջան աշխատանքի արդյունքում: 
Շնորհանդեսի ընթացքում «Այբ» կրթական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանը խոսեց իրենց ավագ դպրոցում դասավանդվող գրաբարի ձեռբերումների ու արդյունքների մասին՝ նշելով, որ ընդամենը տաս էջանոց մի տեքստ է պետք՝ ժամանակակից հայերենի և գրաբարի տարբերությունները կանոնների տեսքով ներկայացնելու համար: 

 

Միջին դրպոցի աշակերտների համար իրականացվող «Գրաբարը ծեսի լեզու» դասընթացը ներկայացրեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Միջին դպրոցի ծրագրի ղեկավար Մարիետ Սիմոնյանը: Նա նշեց, որ իրենց սովորողները ժամանկ առ ժամանակ դասն անց են կացնում եկեղեցում՝ ժամերգությունների ու Ս. Պատարագների մասնակցելով; Տղաներից շատերն անգամ շապիկ են հագնում ու հոգևորականների հետ ընթերցում են ժամերգությունների աղոթքները:


ԱՀԹ նախաձեռնած «Գրաբարյան օրեր» ծրագրով յուրաքանչյուր դպրոցում կկազմակերպվեն միջոցառումներ, գրաբար տեքստերի ընթերցումներ, գրաբարի տեսադասընթացի ցուցադրություն, նախապատրաստում փոքրիկ թեստային մրցույթի: Ընթերցումների փուլի ավարտին դպրոցներից ներկայացված հայտերով աշակերտները կհավաքվեն ԱՀԹ առաջնորդանարնում, նրանց կտրմադրվեն պարզ թեստեր, որոնց արդյուքնում լավագույնը ճանաչված երեք աշակերտներ և նրանց ուսուցիչները կպարգևատրվեն: 
Ծրագիրը կդառնա ամենամյա: Հաջորդ տարի «Գրաբարյան օրեր» ծրագիրը կմեկնարկի առավել վաղ, որպեսզի տոնի օրն ամփոփվեն արդյունքները:

  • 2014-10-15
×