Այցելություն տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոց

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Այցելություն տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոց

Այցելություն տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոց

Հոկտեմբերի 4-ին ԱՀԹ Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ.Զգոն քահանա Աբրահամյանն ու երեցկին Իրինա Աղաջանյանն  այցելեցին տեսողական խնդիրներ ունեցող երեխաների Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոց: Նրանց էին միացել դերասանուհի  Մարգարիտա Խաչատրյանը և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մի խումբ ուսանողներ:
 

Աշակերտները հավաքվել էին դպրոցի դահլիճում: Տեր հայրը նախ Տերունական աղոթք կարդաց, ապա փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրնությունը և մաղթեց, որպեսզի Աստված զորացնի ու պահապան լինի բոլորին:
 

Տեր հայրը այս դպրոցում սովորող 100 երեխաներին խաչեր նվիրեց: Բոլորի համար նաև տաք հագուստ էր բերել:  
 

Դպրոցի սաները փոքրիկ հանդես էին կազմակերպել հյուրերի համար:  Փոքրիկներին հումորային պատմություններ պատմեց ու զվարճացրեց դերասանուհի  Մարգարիտա Խաչատրյանը: Կոնսերվատորիայի ուսանողներն էլ իրենց մի քանի կատարումներով ելույթ ունեցան:
 

Տեր հայրն ու երեցկինը պարբերաբար այցելում են այս դպրոց՝ իրենց հետ բերելով ոչ միայն հոգևոր խոսք ու օրհնություն, այլ նաև անհրաժեշտ իրեր: Այս երեխաները բոլորիս հոգածության ու ուշադրության կարիքն ունեն:

  • 2014-10-15
×