Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Սուրբ Անանիայի հիշատակության օրն է:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց Ս. Անանիայի Աջը:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Ս. Զորավոր եկեղեցում Ս. Պատարագ մատուցվեց:
Հավատացյալներն իրենց խոնարհումը բերեցին սրբի մասունքին և նրա բարեխոսությունը հայցեցին:
Մասունքակիր Աջն իր օրհնաբաշխ ներկայությամբ եկեղեցում կլինի մինչև երեկոյան ժամերգության ավարտը` 17:30: