«Գրաբարյան օրեր» ծրագիրը Երևանի 42 ավագ դպրոցում

«Գրաբարյան օրեր» ծրագիրը Երևանի 42 ավագ դպրոցում

Հոկտեմբերի 15-ին «Գրաբարյան օրեր» ծրագրով ԱՀԹ Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանն այցելեց Երևանի թիվ 42 ավագ դպրոց՝ մասնակցելու 10-րդ դասարանի բաց դասին:


Տեր հայրը Տերունական աղոթք կարդաց, ապա նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոսի օրհնությունները: 

 

Դպրոցի մայրենիի մի քանի ուսուցիչներ միացել են նախաձեռնությանը և յուրաքանչյուրը կազամկերպումէ գրաբարյան ընթերցումներ իր դասարանում: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 16-ին, նույն դպրոց այցելեց ԱՀԹ Ն. Դվինի Ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Երվանդ քահանա Բաբայանը:


Այցի ընթացքում Տեր հայրը ողջունեց դպրոցի 11 և 12-րդ դասարանի աշակերտներին ուսուցչական կազմին, փոխանցեց Նավասարդ սրբազան արքեպիսկոպոսի օրհնությունը, կարևորեց գրաբարի ուսուցումը և հույս հայտնեց, որ մեր մատաղ սերնդի առջև այլևս կբացվեն գրաբարյան դռներն ու նրանք կկարողանան հաղորդակիցը լինել գրաբարյան հարուստ մշակույթին:


Ծրագիրն իրականացվում է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ «Ծիրանի մշակութային հանգույց» ՀԿ-ի հետ: Ծրագրին իրենց աջակցություն են բերել ՀՀ ԿԳ նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը:


Երևանի շուրջ 75 դպրոցներ ընդգրկված են այս ծրագրում: Դասընթացի ավարտին կանցկացվի մրցույթ, և հաղթողները կպարգևատրվեն: Մասնակից բոլոր աշակերտների հետ կկազմակերպվի մեծ ուխտագնացությաուն դեպի Օշական Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցի:

  • 2014-10-20
×