«Գրաբարյան օրեր» ծրագիրը Երևանի թիվ 118 ավագ դպրոցում
«Գրաբարյան օրեր» ծրագիրը Երևանի թիվ 118 ավագ դպրոցում
Հոկտեմբերի 17-ին «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակներում ԱՀԹ Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցու ծիսակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանն այցելեց Երևանի Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց:
Այցի ընթացքում Տեր հայրը ողջունեց դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներին ուսուցչական կազմին, փոխանցեց Նավասարդ սրբազան արքեպիսկոպոսի օրհնությունը, գնահատեց աշակերտների՝ գրաբար սովորելու ցանկությունը, ապա մասնակցեց առաջին դասին, որը վարեց դպրոցի տնօրեն տիկին Կարինե Հովհաննիսյանը:
Ծրագիրն իրականացվում է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և «Ծիրանի մշակութային հանգույց» ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագրին աջակցում են ցուցաբերում ՀՀ ԿԳ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:
Այս դպրոցի տնօրենը սիրով ու պատրաստակամությամբ էր ստանձնել ծրագիրն իրենց մոտ իրականացնելու գործը: Ինքն էլ գրաբարի լավ գիտակ էր ու դասը բավական հետաքրքիր էր կազմակերպել: Շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպիչներին՝ տիկին Կարինե Հովհաննիսյանը կարևորեց գրաբարի վերազարթոնքը մատաղ սերնդի մոտ: