Հոկտեմբերի 25-ին ԱՀԹ Դալարի Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Եփրեմ քահանա Հարությունյանի առաջնորդությամբ իր հերթական ուխտագնացությունն ունեցավ այս անգամ Վայոց Ձորի սրբավայրեր` Թանահատի վանք, Ս. Խաչ եկեղեցի, Մալիշկայի Ս. Աննա, Գնդեվանք: Թանահատի վանքում կատարվեց գիշերային ժամերգություն : Մալիշկայի Ս. Աննա եկեղեցում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգենը հոգևոր զրույց ունեցավ ուխտավորների հետ: Վերադարձի ողջ ճանապարհն անցավ շարականների, ազգային – հայրենասիրական երգերի կատարմամբ: