Խաչի քարոզ՝ քաղաքային տրանսպորտում ու կանգառներում

Խաչի քարոզ՝ քաղաքային տրանսպորտում ու կանգառներում

Նոյեմբերի 13-ին՝ 17:00-19:00, ԱՀԹ երիտասարդաց միությունները Աբովյան- Իսահակյան խաչմերուկի մոտական կանգառներում իրականացնելու են խաչի քարոզ. երիտասարդները խաչեր են բաժանելու երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները, ուղևորներին և անցորդներին նվիրելու են խաչի պահպանիչ աղոթքներ:


Ծրագիրն իրականացվում է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Միությունների հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ Խաչի քարոզն իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Ծրագիրը մեկնարկել է այս տարի մայիսի 18-ին՝ Գյուտ խաչի տոնին:


Երիտասարդներն այս կերպ նպատակ ունեն վերականգնել Տիրոջ Ս. Խաչի նկատմամբ ունեցած հավատքն ու վստահությունը:

  • 2014-11-12
×