Նոյեմբեր 13-ին երկու ժամ շարունակ՝ 17:00-19:00, Երևանի Աբովյան- Իսահակյան փողոցների խաչմերուկի մոտակա կանգառներում երիտասարդները քաղաքային տրանսպորտի վարորդներին խաչեր և խաչի պահպանիչ աղոթքներ նվիրեցին՝ նրանցից վերցնելով աչքուլունքները:
Խաչի պահպանիչ աղոթքներ նվիրեցին նաև ուղևորներին՝ բացատրելով խաչին ապավինելու և նրա զորությանը հավատալու կարևորությունը:
Երիտասարդները նպատակ ունեն մարդկանց մեջ ամրացնել Տիրոջ խաչի նկատմամբ ունեցած հավատն ու վստահությունը:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ սրբազան արքեպիսկոպոսի օրհնությամբ և երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ թեմի երիտասարդները Խաչի քարոզ իրականցնում են արդեն երկրորդ անգամ. մեկնարկը եղել է մայիսի 18-ին՝ Գյուտ խաչի տոնին, Երևանի Մաշտոցի պողոտայում: