Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նորաօծ Տ. Նշան քահանա Ալավերդյանը ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի որոշմամբ Տ. Նշան քահանա Ալավերդյանն իր պարտականությունները կկատարի որպես Ն. Նորքի 1-ին զանգվածի նորաբաց Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ: