ԱՀԹ երիտասարդները կրկին միացել են «1 բացիկ=1 բնակարան» նախաձեռնությանը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • ԱՀԹ երիտասարդները կրկին միացել են «1 բացիկ=1 բնակարան» նախաձեռնությանը

ԱՀԹ երիտասարդները կրկին միացել են «1 բացիկ=1 բնակարան» նախաձեռնությանը

Նոյեմբերի 27-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպսոսի օրհնությամբ թեմի երիտասարդները երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի և թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյան հետ մեկնեցին Շիրակի թեմ:

 

Այցի նպատակն էր հանդիպել Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, «1 բացիկ=1 բնակարան- 2» բարեգործական ծրագրի կազմակերպիչներին և նրանց փոխանցել Արարատյան Հայրապետական թեմում բացիկների վաճառքից ստացված գումարը:


Միքայել սրբազանն ընդունեց հյուրերին, իր շնորհակալությունը հայտնեց ծրագրին աջակցելու համար, կարևորեց նման նախաձեռնություններում փոխադարձ օգնությունը:
Տ. Պետրոսը Միքայել եպիսկոպոսին փոխանցեց Տ.Նավասարդ սրբազանի ողջույնները, ասաց, որ նրա օրհնությամբ թեմի բոլոր եկեղեցիները ծխական համայնքներով ու երիտասարդներով սիրով միացել են նախաձեռնությանը և հանձնեց գումարը:


«1 բացիկ=1 բնակարան- 2» ծրագրի պատասխանատուներն ասացին, որ դեռևս հավաքվել է 9000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, իսկ բնակարան գնելու համար իրենց անհրաժեշտ է ևս 6 000-ը:


«1 բացիկ=1 բնակարան- 2» ծրագրով Շիրակի թեմի երիտասարդները երկրաշարժի հետևանքով Գյումրիում անօթևան մնացած մեկ ընտանիքի համար բնակարան են գնում: Անցած տարի այս ծրագրով արդեն մի ընտանիք ստացել է բնակարան:


Հանդիպումից հետո Միքայել սրբազանի առաջնորդությամբ հյուրերն այցելեցին Գյումրու սոցիալական կենտրոն, ծանոթացան այնտեղ տարվող աշխատանքներն:

  • 2014-11-28
×