Այցելություն N 2 գիշերօթիկ հաստատության երեխաներին

Այցելություն N 2 գիշերօթիկ հաստատության երեխաներին

Նոյեմբերի 28-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանը, երեցկին Իրինա Աղաջանյանը, թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մի խումբ ուսանողներ այցելեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն»:


Այցի նպատակը գիշերօթիկ հաստատության երեխաների համար միջոցառում կազմակերպելն ու նվերներ բաժանելն էր:


Հաստատության նախկին տնօրեն տիկին Գեղանուշ Գյումաշյանի խոսքով այստեղ սովորում է 72 աշակերտ ՝ 6-17 տարեկան, որոնցից 24-ը մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ են: Աշակերտները Երևանի տարբեր համայնքներից և Արարատի մարզից են:

 

Տ. Զգոնը ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը: Հյուրերը երեխաներին օրհնած խաչեր, քաղցրավենիք, հագուստ և կոշիկ նվիրեցին: Կոնսերվատորիայի ուսանողները հանդես եկան երաժշտական կատարումներով:


Միջոցառման ավարտին հաստատության սոցիալական աշխատող Արմինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին միջոցառման և նվերների համար: Երեխաներն էլ խոստացան ներկայացում բեմադրել և հրավիրել հյուրերին:

  • 2014-12-01
×