Հավերժի ճամփորդը

Հավերժի ճամփորդը

Դեկտեմբերի 8-ին ԱՀԹ Վեդի քաղաքի ս.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանի օրհնությամբ Վեդու թիվ 1 դպրոցում «Հավերժի ճամփորդը» խորագրով ցեղասպանությանը նվիրված միջոցառում էր կազմակերպվել:

 

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը երիտասարդների հետ իրենց մասնակցությունը բերեցին միջոցառմանը:

 

Միջոցառմանը ներկա էին Վեդու քաղաքաքապետ Վարուժան Գասպարյանը,Արարատի մարզի կրթության, սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանը, դպրոցի ուսուցիչներ և այլք:

 

Տեր հայրերի  առաջնորդությամբ՝ միջոցառումը սկսվեց Հայր մեր Տերունական աղոթքով,ապա աշակերտները ցեղասպանությանը նվիրված հուզիչ բեմադրություններով ու ասմունքով, հայրենասիրական երգով ու պարով հանդես եկան:

 

Տ.Պետրոսը փոխանցեց ներկաներին Նավասարդ սրբազանի ողջույններն ու օրհնությունը, իր գոհունակությունն արտահայտեց աշակերտների կատարած աշխատանքի վերաբերյալ, ասաց, որ նման պատանիներ ունենալը փառք ու պատիվ է բոլորի համար: Տեր հայրն իր շնորհակալությունը հայտնեց դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանին, ուսուցչական կազմին միջոցառման կազմակերպիչներին:

 

  Միջոցառման ավարտին Տ.Հովակիմն իր խոսքում նշեց, որ այս շնորհաշատ երեխաները, տոգորված հայրենասիրական ոգով, սրտատրոփ վիճակ ստեղծեցին բոլորի մոտ: Նա մաղթեց երխաներին Աստծու օրհնությունը, ուժ և կարողություն: Տ.Հովակիմը  նույնպես իր շնորհակալությունը հայտնեց տնօրենին և կազմակերպիչներին գեղեցիկ միջոցառման համար:

 

Դրվատանքի և շնորհակալական խոսքերով հանդես եկան նաև Վեդու քաղաքապետ Վարուժան Գասպարյանը, Արարատի մարզի կրթության, սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանը:

  • 2014-12-19
×