Աջակցություն բազմազավակ կարիքավոր ընտանիքներին

Աջակցություն բազմազավակ կարիքավոր ընտանիքներին

Դեկտեմբերի 14-ին ԱՀԹ Մասիսի Ս.Գևորգ եկեղեցու երիտասարդաց միությունը հոգևոր հովիվ Տ.Աշոտ քահանա Սաֆարյանի գլխավորությամբ այցելեց Մասիսի չորս կարիքավոր և բազմազավակ ընտանիք: Երիտասարդները նրանց համար սնունդի և հագուստի փաթեթներ էին պատրաստել, որոնք ձեռք էին բերել բարեգործական ցուցահանդես վաճառքից ստացած գումարով:


Նոյեմբերի 1-ին Մասիսի Ս.Գևորգ եկեղեցու օծման 5-րդ տարեդարձի առթիվ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ու աջակցությամբ համայնքը փոքրիկ տոնախմբություն էր կազմակերպել եկեղեցու բակում: Երիտասարդաց միության անդամներն անհրաժեշտ նյութեր ու պարագաներ էին տրամադրել այցելուներին, որպեսզի իրենց ձեռքի հմտության ու երևակայության օգնությամբ պարաստեին բացիկներ, հուշանվերներ: Այդ իրերը դրվել էին ցուցահանդես-վաճառքի: Նման բարեգործական ծրագրերի ժամանակ հավաքված գումարն օգտագործվում է համայնքի կարիքավոր ընտանիքներին աջակցելու համար:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2014-12-15
×