Դեկտեմբերի 21-ին ԱՀԹ «Արարատյան թիմը» առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ մասնակցեց Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի կազամակերպած «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբի կիսաեզրափակիչ խաղին:
«Արարատյան» թիմը բանավիճեց Ֆրանսիական համալսարանի «ՈՒՖԱՌ» թիմի հետ «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» թեմայի շուրջ և հաղթանակ տարավ:
Դեկտեմբերի 25-ին կկայանա եզրափակիչ բանավեճը:
×