Դպրական ձեռնադրության և ուրարակրության համար քննություն Արարատյան Հայրապետական թեմում
Դպրական ձեռնադրության և ուրարակրության համար քննություն Արարատյան Հայրապետական թեմում
Դեկտեմբերի 22-ին ԱՀԹ-ի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ դպրական ձեռնադրության և ուրարակրության համար քննություն:
Քննական հանձնաժողովը նախագահում էր առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը: Հանձնաժողովի կազմում էին Զորավոր ս.Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տ.Կորյուն ավագ քահանա Մարտիրոսյանը, առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ.Պարթև քահանա Մուրադյանը, նույն եկեղեցու սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանը:
Մասնակիցները 31-էին՝ ԱՀԹ Առաջնորդանիստ ս.Սարգիս, Երևանի ս. Հովհաննես,Նոր Նորքի ս.Սարգիս,ս.Երրորդություն, Նորք Մարաշի ս.Աստվածածին,Ավանի ս.Աստվածածին, Եռաբլուրի ս.Վարդանանց Նահատակաց, Զորավոր ս. Աստածածին, Կաթողիկե ս.Աստվածածին, Արգավանդի ս.Սարգիս,Մասիսի ս. Գևորգ և Արարատի ս.Հակոբ եկեղեցիներից: