Դեկտեմբերի 23-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Նոր Նորքի ս.Սարգիս եկեղեցու ծխական խորհուրդը հոգևոր հովիվ Տ.Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի գլխավորությամբ նախատոնական միջոցառում էր կազմակերպել Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում:
Միջոցառումը սկսվեց Տերունական Հայր մեր աղոթքով, ապա Տեր հայրը ներկաներին փոխանցեց Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը: Նա նաև շնորհակալություն հայտնեց բարերարին իրենց կողքին լինելու և նախաձեռնություններին աջակցելու համար:
Միջոցառումից հետո երեխաներին նվերներ բաժանվեցին, որին հաջորդեց հյուրասիրությունը:
Ամանորին ու Ս.Ծննդյանը նվիրված միջոցառում եկեղեցու կողմից այստեղ արդեն 2-րդ տարին է կազմակերպվում և հաստատության տնօրեն Ամալյա Հարությունյանի խոսքով երեխաները մեծ ոգևորությամբ են սպասում, նրանց մոտ բոլորովին այլ տրամադրություն է ստեղծվում:
Դպրոցը գործում է 45 տարի, որտեղ սովորում է մտավոր և հենաշարժողական խնդիր ունեցող 68 երեխա: